Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին հինգ օրով արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:
Նա արձակուրդում կգտնվի 2021 թվականի հուլիսի 9-13-ը ներառյալ:
Ռուստամ Բադասյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը: