Tv Pirveli-ի օպերատոր Ալեքսանդրե Լաշքարավային սեփական տանը մահացած են գտել։ Լաշքարավան հուլիսի 5-ին ռադիկալ խմբերի կողմից ծեծի էր ենթարկվել Թբիլիսիում՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ։ Այս մասին հայտնում է «AliQ Media»-ն:
Նշվում է, որ մահվան հստակ պատճառը դեռևս անհայտ է, իսկ Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանում օպերատորի մահը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Լաշքարավային «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում էին ենթարկել ծեծի, այդ ժամանակ նա լրագրող Միրանդա Բաղաթուրիայի հետ լուսաբանում էր ռադիկալ խմբերի հարձակումը կազմակերպության գրասենյակի վրա։ Ըստ լրագրողի պատմածի, տասնյակ անձիք շուրջ 20 րոպե ծեծում էին օպերատորին։
Հիշեցնեն,ք որ առնվազն 48 լրագրող վիրավորվել է Թբիլիսիի ԼԳԲՏ համայնքի հակառակորդների գործողությունների հետևանքով: Հուլիսի 5-ին Թբիլիսիում նախատեսվում էր երթ ՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների: Ավանդական արժեքների հազարավոր կողմնակիցներ առավոտյան սկսել էին հավաքվել Ռուսթավելի պողոտայում ՝ կանխելու այս ակցիայի անցկացումը: