75 տարեկան հասակում մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գերդ Մյուլլերը: Այս մասին հայտնում է TACC-ը:
Դեռևս 2015 թվականին Մյուլլերի մոտ հայտնաբերվել էր ալցհայմերի հիվանդություն:
Գերդ Մյուլլերը ծնվել էր 1945 թվականին: Նա ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է դարձել Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն հավաքականի կազմում: 566 գոլի հեղինակ է: Հարձակվողն ակումբային կարիերան սկսել է 1963 թվականից՝ հանդես գալով «Նյուրլիգեն»-ի և Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: Նա 1970 թվականին արժանացել է Ոսկե գնդակի:
Տեսանյութում Մյուլլերի 5 լավագույն գոլերն են: