Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։
Սփյուռքի գկխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ քննարկեվել է հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցությունը:
Ի թիվս սարքավորումների տեսքով շարունակական հումանիտար օգնության՝ անդրադարձ է կատարվել նաև պրոթեզավորման, վերականգնողական և հոգեբանական բժշկության սփյուռքահայ մասնագետների հետ աշխատանքին, որոնք փորձ ունեն աշխատել հետպատերազմական տրավմաների հետ:
Հանդիպման ընթացքում նախանշվել են առողջապահության բնագավառում Հայաստան-սփյուռք գործակցության նոր ուղղություններ: