ՀՀ կառավարությունը հրաժարվում է«Արաբկիր» բժշկական կենտրոնի իր բաժնեմասից։ Որոշման նախագիծը ներառված է կառավարության փետրվարի 4-ի նիստի օրակարգում։
Կենտրոնի կանոնադրական կապիտալը կազմում է 2 763 576 304 ՀՀ դրամ, իսկ պետության բաժնեմասը՝ 5,6 %՝ մեկ բաժնետոմսի շուրջ 200 մլն դրամ անվանական արժեքով։
Բժշկական կենտրոնի սեփականատերերը պատրաստակամություն են հայտնել գնելու պետությանը պատկանող բաժնեմասը` գումարի 50 տոկոսը վճարելով գործարքի սկզբում, մնացածը՝ 3 տարվա ընթացքում։
Կառավարությունը պնդում է, որ եթե ընկերությունը չօգտվի իր իրավունքից ու չվճարի 574 356 900 դրամ գնահատված արժեքը՝ ուղղակի վաճառքի ձևով, ապա պետությանը պատկանող բաժնեմասը կմասնավորեցվի աճուրդով: