Կրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Մարգարյանը Հայկական Ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ անակնկալ է մատուցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանին։
Անի Մարգարյանը սկզբում քիմիաթերապիա է ստացել իր միջոցներով, այնուհետև, երբ Հայաստանում մեկնարկել է տրաստուզումաբով բուժման պետական ծրագիրը, ընդգրկվել է այդ ծրագրի մեջ, և այժմ լիարժեք առողջ է, և պատրաստվում է մայրանալ։՛
Նա շնորհակալություն է հայտնել նախարարությանը և բժիշկներին ծրագրում ընդգրկված բոլոր կանանց անունից: Այս մասին հաղոդում է Առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպել է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։