Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձավ թոքերի արհեստական շնչառության սարքերի ֆինանսավորման նախագծին։
«Այդպիսի 5 սարքեր Հայաստանում արդեն մշակվել են, կլինի առանձին միջոցառում, որտեղ դրանք կներկայացվեն հանրությանը։ Սարքերն անցել են փորձարկումների փուլն ու անհրաժեշտ կլինի արդեն անցնել կլինիկական փուլին»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ հատկապես բժշկական հայրենական սարքաշինության ոլորտում այդպիսի բարդ սարքեր երբևէ չեն մշակվել։
Համակարգերի արտադրության համար լիցենզավորման հաղթող է դարձել YEA Engineering ընկերությունը, որը 42 երկրների 330 ընկերություններից ընտրված 28 հաղթողներից մեկն է հանդիսանում։