Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներիի շրջանակներումմ քննիչ հանձնաժողովը Կառավարությանն ուղղել է 251 հարցից բաղկացած հարցաշար: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Բացի այս, հարցեր են ուղղարկվել նաև Հաշվեքննիչ պալատ, ՊՎԾ, ԿԲ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՄԻՊ:
Խաչատրյանը հայտնեց, որ հարցերը վերաբերում են համավարակի դեմ պայքարի ամենատարբեր փուլերին՝ սկսած թեստավորումից, դրա արժեքից և դիահերձումից։
«Հարցրել ենք, թե ինչու չի արվել, կամ դիահերձում չարվելու դեպքում ինչպես է որոշվել, որ մարդը մահացել է կորոնավիրուսից»,- հավելեց ԼՀԿ պատգամավորը։
Իսկ երեքշաբթի Կորոնավիրուսի դեմ պայքարի քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստին կորոշվեն պետական պաշտոնյաններին և այլ անձանց հանձնաժողով հրավիրելու սկզբունքներն ու մոտեցումները: