Հայաստանում շուտով մանկական քաղցկեղի պալիատիվ կենտրոն կբացվի՝ առաջինը մեր երկրում:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:
«Շուտով կլինի դրա բացումը, կտեսնեք, թե ինչ հրաշալի կենտրոն է բացվել: Կարող եմ ասել, որ սա շատ լուրջ ձեռքբերում է»,- նշեց Թամամյանը: Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսում են նաև ընտանիքի կացարան ստեղծել:
Ի դեպ, Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը:
«Առաջին անգամ գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշման, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը՝ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով»,- նշեց Թամամյանը: