Գլոբալ համավարակը կարող ենք հաղթահարել միայն մեկմեկու աջակցելով ու նեցուկ լինելով։ Այս մասին գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
«ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը օրերս կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորված Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրել է շուրջ 30000 ԱՄՆ դոլարի մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ և N95 դիմակներ։
Կանխարգելիչ այս պարագաների առկայությունն ուղղակիորեն կնպաստի բնակչության շրջանում վարակի տարածումը կանխելուն։
Այս պարագաների տրամադրումը իրականացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։