Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է: Այս մասին հաղորդում է Հայաստան համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
Այժմ նա խորհրդատվություններ է իրականացնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ մեր վիրավոր տղաների կարիքները հասկանալու և հնարավորինս շուտ ժամանակակից և հարմարավետ պրոթեզներով ապահովելու համար, ինչը թույլ կտա նրանց վերադառնալ լիարժեք և բնականոն կյանք:
Վերջերս Հիմնադրամի աջակցությամբ Զինվորի տանը բացվել է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը շուտով համալրվելու է նոր սարքավորումներով:
Այս ամենն իրականություն է դարձել Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների շնորհիվ: