Forbes ամսագիրն անդրադարձել է ԵՊԲՀ երիտասարդ մասնագետի ստեղծած տեխնոլոգիական նորարարությանը: Այս մասին հայտնել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորը՝ Արմեն Մուրադյանը:
«Մարդու կյանքն ու առողջությունը բարձրագույն արժեք է: Այս համոզմանն է ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի դասախոս, իրավագետ Մարիամ Թորոսյանը, որը մեկ տարի առաջ ստեղծված SAFE YOU կանանց հանդեպ բռնության կանխարգելման, պաշտպանության և հետաքննության բջջային հավելվածի հիմնադիրն է, իր օրինակով փաստում է, որ տեխնոլոգիական լուծումը կարող է կանխարգելիչ լինել կնոջ և երեխայի առողջության և երբեմն էլ կյանքի համար»,- գրել է Մուրադյանը: