Թուրք գիտնականները զգուշացրել են տաք թեյի օգտագործման վտանգի մասին, գրում է Cumhuriyet թերթը ։
Գիտնականները մի քանի տարի շարունակ հետևել են 50 հազար հոգուց բաղկացած խմբին Թուրքիայից, Չինաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից ՝ տաք ըմպելիքների օգտագործման ավանդույթ ունեցող երկրներից:
Գաստրոէնտերոլոգ Վեդատ Գերալը պատմել է գիտնականների եզրակացությունների մասին. 65 աստիճանից բարձր ջերմաստիճանով ըմպելիքի կանոնավոր օգտագործումը մեծացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգը:
Գերալն ընդգծել է, որ հիմնականում կերակրափողի քաղցկեղի զարգացմանը հանգեցնում են գենետիկ հակվածությունը, բայց տաք թեյը կարող է նպաստել, որպեսզի այն անցնի ակտիվ փուլ: Նպաստող գործոններից են նաև ծխելը և ալկոհոլի օգտագործումը: