Վրաստանում ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 506 նոր դեպք:Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-կայքում։
Վրաստանում ընդհանուր դեպքերի թիվը 287 689 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 285 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 3869 է: