Առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացի կարգի վերաբերյալ մանրամասներ է հայտնել։
«18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից։ Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար։ Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00։
Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի պատվաստման գործընթացը մեկնարկել է ապրիլի 13-ից։ Հայաստան են ներկրվել տարբեր պատվաստանյութեր։ Ներկրման գործընթացը կրում է շարունակական բնույթ։