Եվրոպական 11 երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան, դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը:
Հիմնական պատճառաբանությունն այն է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել կողմնակի հնարավոր ազդեցությունները պարզելու համար, եւ որ այն արյան տրոմբներ է առաջացնում 50-ն անց պացիենտների մոտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները պատրաստվում են ուսումնասիրել պատվաստանյութի անվտանգ լինելու հետ կապված խնդիրը: