Երեկ Հանրային հեռուստատեսության եթերում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կա մոտ 50 մասունք, որոնցից, ցավոք, չի հաջողվում ԴՆԹ անջատել։
Նա չի բացառել, դիերի այն խմբում, որոնց դեպքում ԴՆԹ-ների համընկնում չկա, կարող են լինել ադրբեջանցի զինվորների դիեր։
«Այս մասով մենք կապի մեջ ենք Կաիմիր Խաչի հետ։ Եթե պարզվի, որ կան ադրբեջանցի զինծատայողների դիեր, համապատասխան գործընթաց կիրականցվի»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։
Ի պատասխան՝՝ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ Հայաստանում ադրբեջանցի զինվորականների դիեր չկան։
«ՀՀ առողջապահության նախարարության դիահերձարաններում պահվող անհայտ դիակների թվում չկան Ադրբեջանի ԶՈւ անձնակազմին պատկանող զինծառայողներ,-ասվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։
Գերատեսչություններն ընդգծում են, որ ներկայում համապատասխան պետական կառույցների մասնագետներից բաղկացած որոնողական խմբերն աշխատում են Ադրբեջանի զինված ուժերի անհետ կորած զինծառայողներին գտնելու և դիակները հարազատներին փոխանցելու ուղղությամբ: