Պատվաստումային գործընթացը շարունակվում է։
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 20-ի դրությամբ` կատարվել է 64293 պատվաստում։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին, շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել պատվաստման համար։Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։Պատվաստումներն անվճար են։
«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: