Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին սիբիրախտից բուժվում է 8 մարդ։ Նրանցից 4-ն այսօր դուրս կգրվեն հիվանդանոցից։
Այս մասին Armenia Today-ի թղթակցին հայտնել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից՝ հավելելով, որ սիբիրյան խոցի նոր դեպքեր վերջին երկու օրերին չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին «սիբիրյան խոց» նախնական ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել Շիրակի մարզի Իսահակյան գյուղի 7 բնակիչներ: Գյուղի ևս մեկ բնակիչ հոսպիտալացվել է հուլիսի 4-ին։