Վրաստանի կառավարությունը պաշտպանության նախարարության ռեսուրսները ներգրավել է կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար: Մասնավորապես, զինծառայողները Թբիլիսիի երկու շրջաններում դաշտային հոսպիտալներ են տեղակայել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով հանրապետության ռազմական գերատեսչության հայտարարությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանի համաձայն՝ Վրաստանի պաշտպանության ուժերն ակտիվորեն միացել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարին։
«Զինծառայողների օգնության շնորհիվ երկու շրջաններում՝ Դիղոմիում և Սամգորիում, դաշտային հոսպիտալներ են տեղակայված»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ՊՆ-ում նշել են, որ արդեն հարյուրավոր բժշկական մահճակալներ են հանձնել առողջապահության նախարարության ներկայացուցիչներին, և պատրաստ են նորերը արտադրել։ Բացի այդ, ռազմական բժիշկներից ձևավորվել են պատվաստման բրիգադներ, որոնք կմեկնեն երկրի շրջաններ։ Երկուշաբթի առողջապահության նախարարությունում հայտնել են, որ Թբիլիսիի ծայրամասում գտնվող Դիղոմի շրջանում 500 մարդ դաշտային հոսպիտալ է տեղափոխվել։ Այն հագեցած է թոքերի արհեստական օդափոխության սարքավորումներով և թթվածնային ցիստեռններով։ Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Ընթացիկ տարվա հուլիսից Հանրապետությունում հիվանդացության աճ է նկատվում։ Նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է վարակվածների թվի ռեկորդ՝ 6208 մարդ։
Վրաստանում մարտի 15-ից կորոնավիրուսի դեմ պատվաստվում են AstraZeneca, Pfizer, Sinopharm և Sinovac Biotech ընկերությունների դեղամիջոցները: