Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ցուցանիշները տարածաշրջանում։ Ցուցակում նշված են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի բնակչության պատվաստվածության տոկոսները։
Արդյունքները Հայաստանի համար բավականին մտահոգիչ են։
Մեր երկրում պատվաստվել է բնակչության 6%-ը։ Դա ամենացածրն է ողջ տարածաշրջանում։
Ադրբեջանում պատվաստվել է բնակչության 40.9%-ը, Վրաստանում՝ 20.4%, Ռուսաստանում՝ 30.1%, Թուրքիայում՝ 57.1%, իսկ Իրանում՝ 21.9%-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտավորապես 300 000 մարդ։