Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1588480 թեստավորում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նախօրեին կատարվել է 6014 բացասական թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք: Ունենք 334 առողջացած, 15 մահվան դեպք: Այլ հիվանդություններից մահացած և կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը 0 է։