Ադրբեջանական ԶՈւ-ը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։
«28-ի լույս գիշերվանից սկսած պաշտպանության բանակը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ որոշակի առաջխաղացում, հաջողություններ, և այդ հաջողություններն այսօր պահպանվում են»,- ասել է Պողոսյանը՝ նշելով, որ ՊԲ-ն կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որը իրականացնում է Ադրեբջանի բանակը՝ թուրքական զինուժի աջակցությամբ։
Ավելի վաղ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 տանկ, 4 զրահամեքենա, 3 միավոր ծանր ինժեներական զրահատեխնիկա, 13 անօդաչու թռչող սարք: Մարտական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական անձնակազմի կորուստների թիվը գերազանցել է 790-ը: