Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու. այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Արցախի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ նախահարձակ գործողությունների պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- շեշտել է Վահրամ Պողոսյանը։
Ավելի վաղ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 տանկ, 4 զրահամեքենա, 3 միավոր ծանր ինժեներական զրահատեխնիկա, 13 անօդաչու թռչող սարք: Մարտական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական անձնակազմի կորուստների թիվը գերազանցել է 790-ը: