ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյբուքյան էջում գրառում է կատարել․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները:
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ ադրբեջանական կողմն ունի 790 մարդկային կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ։
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ այս պահին մարտերը շարունակվում են. ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ։