Յուրաքանչյուր հայ պետք է իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ, և ռազմաքաղաքական դաշինքի կնքումը բազմաթիվ վեկտորների ընդհանուր հայտարարը կլինի, սակայն ավելի ճիշտ կլիներ, եթե մենք շատ լուրջ քննարկեինք թե ինչքանով է դա այսօր նպատակահարմար մեր երկու պետությունների համար։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այսօր մենք այնքան լուրջ խնդիր ենք լուծում՝ գոյատևման խնդիր, որը և պետք է օրակարգի համար մեկ հարցը լինի։
«Արցախի անկախությունը դժվար թե զսպիչ գործոն հանդիսանա Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք ճանաչված են բոլոր միջազգային ատյաններում, ՄԱԿ-ի կողմից, բայց այնուամենայնիվ ենթարկվում են ագրեսիայի, ժամանակ առ ժամանակ էլ՝ ոչնչանում։ Այնպես որ, մենք հույսերս ոչ թե պետք է դնենք մեր անկախության ճանաչման վրա, այլ ամեն ինչ պետք է անենք մեր երկրի, բանակի հզորացման համար»,- ասել է Գագիկ Բաղունցը։