Ավելի քան երեք շաբաթ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտվել են, բայց այսօր դեռ կան մի շարք հրատապ առաջադրանքներ: Այս մասին ՀԱՊԿ խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախ, դա ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակման և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրն է: Սրանք հրատապ հարցեր են: Հայկական կողմը պատրաստ է ակտիվացնել իր գործողությունները՝ այս գործընթացն արագացնելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,- շեշտեց Փաշինյանը:
Երկրորդ խնդիրն է ստեղծել պայմաններ արցախցիների իրենց տներ վերադառնալու համար, վերականգնել բնականոն կյանքը Լեռնային Ղարաբաղում: «Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք անվտանգ են և կարող են շարունակել ապրել իրենց հողի վրա»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:
Երրորդ հրատապ խնդիրը, ըստ Փաշինյանի, տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեության ապահովումն է․ բացառել ցանկացած սադրանք և ստեղծել նորմալ պայմաններ Արցախի ժողովրդի կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործունեության համար:
«Այսօր Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում շփման գծի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը այս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման երաշխավորն է: Եվ այս առումով ես ուզում եմ նշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում»,- ասաց Փաշինյանը: