Արցախի երկու բնակիչներ ադրբեջանական գերությունից վերադարձվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Այս տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը։
Ըստ նրա ՝ վերադարձվել է երկու քաղաքացիական անձ, որոնք Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներ են։ Վարչապետի խորհրդականն ընդգծել է, որ ամեն ինչ արվում է գերիների փոխանակման գործընթացն առավելագույնս արագացնելու համար ։