Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 1300 փախստական, այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադառնում խաղաղ բնակիչներ։ Մեկ օրում նախկին բնակության վայր է վերադարձել ևս 1318 մարդ։ Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է արդեն 33 235 փախստականների անվտանգ վերադարձը», – ասվում է հրապարակման մեջ։
Բացի այդ, անցած օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ավելի քան 3 հա տարածք են ականազերծել, 96 պայթյունավտանգ առարկա է հայտնաբերվել և դուրս բերվել: