Պատերազմից հետո, ամենադժվար և ծանր ժամանակահատվածում ինձ է վստահվել ղեկավարել բարդ, միևնույն ժամանակ հետաքրքիր և բազմաշերտ ոլորտներից մեկը։ Վստահաբար գիտակցում եմ, թե ինչպիսի պարտավորեցնող աշխատանք է վերապահված, թե ինչ լրջագույն ու ծայրահեղ դժվար ճանապարհ ունենք անցնելու, որի համար մեծ ջանք ու ներդրում է պահանջվում։ Այս մասին գրել է ԱՀ Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
«Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները մարտահրավեր են։ Թեև նախարարության գործունեության դաշտն ընդգրկուն է և առնչվում է մեր հայրենակիցների կենսական խնդիրներին, ինձ համար սոցիալական ոլորտի ցանկացած շահառու հանդիսանում է անհատ՝ իր բարեկեցության և երջանկության ակնկալիքով: Յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք»,- գրել է Թանդիլյանը:
Հիշեցնենք, որ օրերս ԼՀԿ կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը նշանակվեց ԱՀ Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնին։