ՌԴ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված մարդասիրական արձագանքման կենտրոնը ռուսական կողմի առաջարկով կդառնա միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։
Այս մասին երկուշաբթի Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերգեյ Լավրովը։
«Այժմ քննարկվում են նախաձեռնության գործնական հարցերը։ Դրա իրականացմանը կմասնակցեն Ռուսաստանի բազմաթիվ նախարարություններ եւ գերատեսչություններ», – ասել Է Լավրովը՝ հավելելով, որ Արա Այվազյանի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացին համապատասխան միջազգային կազմակերպությունների միանալու հետ կապված հարցեր:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմամբ. դա լիովին համապատասխանում է Հայաստանի շահերին, և Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է նման մոտեցմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ռուսաց լեզվի ուսումնասիրությանը և գնահատում է, որ հայկական կողմը հասկանում է ռուս-հայկական համագործակցության շրջանակում այս ուղղության կարևորությունը։
Ռուսաստանը երկկողմ ձևաչափով կշարունակի անվճար մատակարարել Հայաստանին կորոնավիրուսային վարակի շարժական բիոլաբորատորիաների, ռեագոնտների և բժշկական սարքավորումների ախտորոշման անվճար փորձարկման համակարգեր:
Նա նաև նշեց, որ Երևանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական հակավիրուսային պատվաստանյութերի օգտագործման հարցում:
Նշենք, որ դեկտեմբերի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվզյանը գտնվում է Մոսկվայում։