Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բոլոր դետալները եւ նրբությունները, այդ թվում՝ սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան, պետք է հստակեցվեն բանակցությունների ընթացքում: «Ողջ բանակցային գործընթացի ընթացքում փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձի հարցը անկյունաքարային սկզբունքներից մեկն էր: Մարտահրավերներ միշտ եղել են եւ կան:
Հայաստանը երբեք հնարավորություն չի ունեցել խուսափել դրանից՝ սկսած 1995 թվականից, երբ մեկնարկ տրվեց ինստիտուցիոնալ բանակցություններին»,-նշեց նա: