Ռուս խաղաղապահները ԼՂ-ում դիտակետերը վերազինել են «Բլոկպոստ» սարքավորումներով՝ կրակոցներից և բեկորներից պաշտպանության համար, որոնք նաև ծառայում է հարակից տարածքների ամբողջական դիտարկման համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Այն ներառում է երկու հարմարավետ բնակելի մոդուլներ, հագեցած է կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով եւ ջեռուցման եւ օդորակման համակարգերով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերով, նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին:
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:
Նշենք, որ ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերականգնվում են կենսական ինժեներական հաղորդակցությունները պատերազմից տուժած տարածքներում: Օրական վերականգնվել են ավելի քան 2000 մետր էլեկտրահաղորդման գծեր, էլեկտրահաղորդման յոթ աշտարակներ, 1600 մետր գազատար, 1200 մետր կապի գծեր և մեկ տրանսֆորմատորային ենթակայան: