Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները հումանիտար ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ աշակերտներին հանձնելով դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ:
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները անցկացրել են Խաղաղարար դաս, որի ընթացքում նրանք բարձրաձայնել են խաղաղապահ գործունեության առանձնահատկությունները և անվտանգության հիմնական պահանջները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերով, նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին:
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:
Նշենք, որ ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերականգնվում են կենսական ինժեներական հաղորդակցությունները պատերազմից տուժած տարածքներում: Օրական վերականգնվել են ավելի քան 2000 մետր էլեկտրահաղորդման գծեր, էլեկտրահաղորդման յոթ աշտարակներ, 1600 մետր գազատար, 1200 մետր կապի գծեր և մեկ տրանսֆորմատորային ենթակայան: