Դեկտեմբերի 12-ին մարդասիրական առաքելության շրջանակներում Ռուսաստանի ԱԻՆ-ը համահավաք խմբավորման մասնագետները Լեռնային Ղարաբաղում հերթապահություն են իրականացրել Լաչինի լեռնանցքի տարածքում: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից:
Գերատեսչության աշխատակիցների կողմից հանվել է ավտոմոբիլային ճանապարհի եզրագծից նետված վնասված տեխնիկան և անհրաժեշտության դեպքում օգնություն եմ ցուցաբերում վարորդներին:
Հիշեցնենք, որ Լաչինի տրանսպորտային միջանցքը Լեռնային Ղարաբաղ տանող հիմնական ավտոմոբիլային ճանապարհն է:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք: