Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզություն և ականազերծում: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ պայթուցիկ նյութերի որոնումը կատարվել է կենցաղային հողամասերում, ճանապարհահատվածներում և օդանավակայանին հարակից տարածքներում:
«Օրվա ընթացքում մաքրվել է շուրջ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհ, ուսումնասիրվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել են պայթուցիկ սարքեր: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 155 հա տեղանք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 բնակելի շենք, հայտնաբերել և անվնաս 4811 պայթուցիկ օբյեկտ են տեղափոխել», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում է հատուկ սարքավորված աղբանոցում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցներով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: