Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերահսկողության համատեղ կենտրոնի շինարարության շարունակության մասին, փոխանցում է ТАСС-ը:
«Ըստ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրի՝ համապատասխան քայլեր են ձեռնարկվում հրադադարի դիտարկման և վերահսկողության կենտրոնի շուտափույթ գործարկման ուղղությամբ [Լեռնային Ղարաբաղում]։ Համապատասխան աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համակարգմամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի սկզբին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ ռուս և թուրք զինվորականները «մոտ ժամանակներս իրենց պարտականությունները կստանձնեն» Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ կենտրոնում: