ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ է հայտնել գերիների մասին․
▪️44 ռազմագերիների վերադարձը հայտարարվել է որպես գերիների խմբակային վերադարձ, սակայն մինչ այդ էլ մի քանի անգամ վերադարձվել են նաև այլ գերիներ։
▪️Մեկ կին վերադարձվել է հոկտեմբերին (Եվգենյա Բաբայան)։
▪️Դեկտեմբերի սկզբին երեք անգամ վերադարձվել են այլ գերիներ, հիմնականում՝ քաղաքացիական անձինք։
▪️Վերադարձված գերիների ընդհանուր թիվը 53 է։
▪️Պաշտոնական հայտարարված երկու գերիներ ադրբեջանական բանտում մահացել են։ Մեկի մարմինը փոխանցվել է, մյուսինը՝ դեռ ոչ։ Երկուսի մասով էլ հստակ պատճառ կա պնդելու, որ սպանվել են։ Երկուսն էլ տարեց են՝ 80 տարեկանի սահմաններում։
▪️Կան անհետ կորածներ, որոնք կամ սպանվել են, կամ գերեվարվել են, կամ թաքստոցում են։
Նշենք, որ առ այսօր գերիների ու անհետ կորածների մասին որևէ հստակ թիվ չկա։