Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր: