Օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը:
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն իրականացնում են պայթուցիկ առարկաների հայտնաբերման ու ոչնչացման աշխատանքներ՝ տեղի բնակչության կյանքի անվտանգությունն ապահովելու համար։