Հայաստանն Արցախի տնտեսությանն աջակցելու նպատակով պետբյուջեից Արցախի կառավարությանը 3 միլիարդ 100 միլիոն դրամ գումարի չափով բյուջետային վարկ կտրամադրի:
Այս մասին որոշումը հրապարակվել է e-gov.am կայքէջում։
Բյուջետային վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0.001% տոկոսադրույքով մինչև 2025-ի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով: