Թուրքիայի ԶՈւ զինծառայողները բրիգադի գեներալի հրամանատարությամբ մեկնել են Ադրբեջան: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով NTV հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ թուրք զինծառայողները պետք է ծառայության անցնեն ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնում: Վերջիններս ծառայությունը սկսելու են հունվարին:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահը, ադրբեջանական եւ հայկական կողմերը կանգ են առնում գրավյալ դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին ՝ Հուլուսի Աքարի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի բանակցությունների արդյունքում: