Տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը:
«Կողմերը շարունակել են մտքեր փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկմանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքստում», – նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: