Արցախի իշխանությունները կաշխատեն պատերազմի ընթացքում կորցրած տարածքները վերադարձնելու ուղղությամբ, Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Բալասանյանը նշել է, որ լինելու է Արցախի սահմանների ու կարգավիճակի ճշտում։ «Ուզում եմ մեր ժողովրդին ոչ թե հույս տալ, այլ վստահեցնել, որ Ասկերանի և Հադրութի շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողություն տակ անցած տարածքները վերադարձնելու ենք։ Պատերազմական գործողությունների ժամանակ լինում են և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ։ Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Վիտալի Բալասանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: