Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 45 081 մարդ, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ըստ գերատեսչության դեկտեմբերի 27 – ի տեղեկագրի՝ Լաչինի միջանցքով և Շուշի– Կարմիր շուկա ճանապարհի հատվածով ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի ութ ավտոշարասյուների անվտանգ անցումը:
Լեռնային Ղարաբաղում (նոյեմբերի 23-ից սկսյալ) ականազերծման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 320 հեկտար տարածք, 122,7 կմ ճանապարհ, 505 տնաշինություն, այդ թվում՝ 15 սոցիալան նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 12 459 պայթուցիկ առարկա:
Կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հեռուստակամուրջ է կազմակերպել Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի երեխաների ամանորյա շնորհավորանքների կապակցությամբ: Երեխաներին է հանձնվել «Յունարմիա» համառուսաստանյան երիտասարդական շարժման 117 դպրոցական հավաքածու և երիտբանակայինների կողմից պատրաստված նվերներ:
Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակից անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու «թեժ գծի» աշխատանքը: Նրա աշխատանքի սկզբից ընդունվել է 546 դիմում։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: