Պատերազմից կարելի էր խուսափել, բայց քաղաքական իշխանություններն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականություն էր վարում, հայտարարել է ազգային անվտանգության Խորհրդի քարտուղար Արցախի Վիտալի Բալասանյանը:
«Անհրաժեշտ էր, որ Արցախի Հանրապետությունը վարեր սեփական քաղաքականությունը։ Իհարկե, համագործակցելով եւ համաձայնեցնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Դա մենք չկարողացանք անել և 2020թ.ընտրություններից հետո Արցախի սուբյեկտության խնդիր կա։ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեին, որ Արցախը որպես սուբյեկտ կայանար» – հայտարարեց նա։
Բալասանյանի խոսքով՝ անհրաժեշտ էր նաև ճկուն քաղաքականություն վարել Իրանի, Ռուսաստանի հետ, որը միշտ եղել է հայկական կողմի ռազմավարական գործընկերը: «Մենք չկարողացանք դա անել, եւ դա մեծ պատասխանատվություն է Հայաստանի քաղաքական ղեկավարության համար», – հայտարարել է նա:
Նա ընդգծել է տեղի ունեցածից հետևություններ անելու անհրաժեշտությունը։ «Մենք պետք է հետեւություններ անենք եւ ռազմական եւ քաղաքական գործընթաց սկսենք Հայաստանի եւ Ռուսաստանի հետ՝ հանդես գալով որպես սուբյեկտ», – ընդգծել է Արցախի անվտանգության խորհրդի ղեկավարը: