Ադրբեջանը հայտարարում է, որ ծրագրում է երկաթուղի կառուցել դեպի Հայաստանի սահմանը, որպեսզի իրականացնի ապրանքների փոխադրումներ դեպի Թուրքիա եւ Նախիջեւան, հայտնում է РИА новости-ն:
Ըստ նախագծի, երկաթգիծն իրար է կապելու Հայաստանի հետ սահմանին գտնվող Հորադիզն ու Զանգիլանը, որտեղից դեպի Նախիջեւան ու Թուրքիա, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ ապրանքներ կտեղափոխվեն բեռնատար ավտոմեքենաներով:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, ինքը վստահ է, որ արդեն իսկ կարող են սկսել ապրանքափոխադրումները Հայաստանի տարածքով:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: