Արցախում այսօր դիերի որոնողական աշխատանքներ չեն իրականացվել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Ամենայն հավանականությամբ, պատճառը Ալիևների այցն է Շուշի: Նախատեսել էինք հինգ ջոկատ, որոնք պետք է աշխատեին մեր հարավային տարածքներում՝ Ֆիզուլիում, Ջաբրաիլում, Հորադիզում: Ալիևների ընտանիքն այդ ճանապարհով է եկել: Մենք դրա հետ ենք կապում որոնողական աշխատանքների դադարեցումը»,-ասաց նա:
Հ. Թադևոսյանը հայտնեց, որ որոնումների արդյունքում մինչ այժմ գտնվել է 1230 աճյուն։