Ադրբեջանական կողմը նախօրեին Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն, այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա նշել է, որ հայկական կողմին փոխանցված դիերն անճանաչելի են եղել, ուստի ինքնությունը պարզելու համար նշանակվել է ԴՆԹ հետազոտություն։
Այսօր որոնողական աշխատանքներն իրականացվելու են Հադրութի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով։
Նշենք, որ նոյմեբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից հետո միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պատերազմական գործողությունների գոտուց դուրս բերել զոհված զինծառայողների աճյունները։