Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի վերահսկման և մոնիթորինգի աշխատանքները։ Ռուս խաղաղապահները Մարտակերտի ուղղությամբ դիտարկում են իրականացրել։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ներկայումս ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկողություն՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։ Ամեն օր ռուս խաղաղապահների դիտակետերի անձնակազմի հետ անցկացվում են պարապմունքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: